Ուժգին երկրաշարժ` Թուրքիայում. Բնակիչները խուճապահար են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իզմիրի մոտակայքում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 8,5 կմ խորության վրա։ Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, երկրաշարժը զգացվել է Էգեյան ծովի ափամերձ շրջաններում ու խուճապ է առաջացրել տեղի բնակիչների մոտ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 1 504 Views